ԺՊ-ների երկիր Հայաստանս
«Հրապարակ»-ը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուժային կառույցների ղեկավար ժամանակավոր պաշտոնակատարները դեռ որքա՞ն են պաշտոնավարելու, և ե՞րբ է պատրաստվում վարչապետ Փաշինյանը հիմնական ղեկավարներ նշանակել։«Այդ կառույցները վարչապետի իրավասության ներքո են, ինքն է որոշում կայացնում` երբ։ Երբ որոշեց, հրապարակայնացնենք։Ինքն իր դիրքորոշումը հստակ ասել է այդ առնչությամբ»:
Պնդում կա, որ հենց ԺՊ-ներն էլ` Էդուարդ Մարտիրոսյանը (ԱԱԾ) և Արման Սարգսյանը (ոստիկանություն) կհաստատվեն այդ պաշտոններում։ «Երկրորդեմ` երկու կառույցներն էլ վարչապետի ենթակայութան տակ են, իր լիազորությունների սահմանում կորոշի»: Ի դեպ, խոսակցություններ կան նաև Ձեր մասով` արտաքին գերատեսչության հետ կապված։
«Ո՞վ է նման բաներ ասում»: Ժողովուրդը։ «Նման բան չկա, մտածում եմ, որ դա խիստ մտացածին է, Դուք եք հորինել, և երրորդ` ես շատ մեծ պատիվ եմ համարում այն գործունեությունը, որով այսօր զբաղվում եմ»:
Այսինքն՝ բացառում եք։ «Ես պատասխանեցի»: Ասում են` երբեք մի ասեք երբեք։ «Ուրիշ հարցեր ունե՞ք»: Այո, ունեմ․ ուզում եմ իմանալ` Հայրապետովին արդեն փոխարինող կա՞։ «Ժամանակավոր պաշտոնակատար է և ամբողջ ծավալով իրականացնում է իր աշխատանքը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ