Վիճահարույց նախագիծը ռեկտորների հետ 6 ժամ քննարկվել է․ մանրամասներ հանդիպումից
«Ժողովուրդը» գրում է․ ««ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մի քանի օրերի ընթացքում հավաքել է 44 կողմ և 18 դեմ ձայն: Պարզվում է, որ ԿԳՄՍ նախարարի հետ բուհերի ռեկտորները մի քանի անգամ հանդիպել են՝ քննարկելու այս նախագծի հետ կապված հարցերը:
«Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախարարի և ռեկտորների հետ համատեղ վերջին հանդիպումը տևել է 6 ժամ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա ռեկտորներից մի քանիսն իրենց պասիվ են պահել և չեն փորձել առարկություններ անել: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այնպես չէ, որ բոլոր ռեկտորները կուրորեն ընդունել են նոր նախագիծը, բոլոր կետերի նկատմամբ եղել են շատ գործունյա, անաչառ, դիրքորոշված մոտեցումներ»»,-գրում է թերթը
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ