Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ
«Ժողովուրդը» գրում է․ «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին ջրից չոր դուրս հանեցին: Ինչպես հայտնի է, Ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին և նրա վարսավիր Սերոբ Բարֆյանին առնչվող հրապարակումների հիման վրա:
Օրեր առաջ վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը, ասել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել:
Ինքը` մարզպետը, հերքել էր, թե նման միջադեպ է տեղի ունեցել, և կոչ էր արել իրավապահներին զբաղվել այս հարցով: Եվ, ահա, երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է»,-գրում է թերթը
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ