Ինտելեկտուալ «թիթիզությունները» մերոնց ժանրում չեն. ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմ քայլի» ինտելեկտուալ հատվածը մասնակցել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ամանորյա սեզոնին, թեև ներսում տարակուսանք կա՝ ընտրված «սաստավի» հետ կապված (Արթուր Դավթյան, Արփի Դավոյան, Վահագն Թևոսյան…)։ «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել և չի մասնակցել պատգամավորների խաղին: «Իմ քայլի» թիմը ղեկավարել է Վահագն Թևոսյանը, ԲՀԿ-ինը` Արման Աբովյանը:
Խաղն արդեն նկարահանվել է, ցուցադրվելու է հունվարի 4-ին։ Մասնակիցներն ասացին, թե ով է հաղթել, սակայն խնդրեցին չհրապարակայնացնել` ինտրիգը պահելու համար: Սակայն ամենամեծ «ինտրիգն» այն է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այլևս չի ֆինանսավորելու խաղը։ «Գումարներն ուղղում են ավելի կարևոր «ոլորտներ»՝ պերֆորմանսների ու տրանսգենդերների գործունեությանը զարկ տալուն։ Ինտելեկտուալ «թիթիզությունները» մերոնց ժանրում չեն»,- դառնացած ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ