Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում
«Փաստ» թերթը գրում է.
«Իշխանությունները որոշում են կայացրել ՀՀ ոստիկանապետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնների հարցում:
Ինչպես հայտնի է, Վալերիյ Օսիպյանի և Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո սեպտեմբերի 19-ին այդ պաշտոններում նշանակվեցին պարտականությունների ժամանակավոր կատարողներ՝ համապատասխանաբար Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, վարչապետն առաջիկայում հենց նրանց էլ կնշանակի այդ պաշտոններին՝ արդեն ոչ որպես ԺՊ-ներ:
Տեղեկությունների համաձայն, ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար թեկնածուների շրջանակն այնքան էլ մեծ չի եղել, և վերջնական ընտրությունը կանգնել է տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի վրա:
Ինչ վերաբերում է ոստիկանապետին, ապա նույն աղբյուրների պնդմամբ, անցած երկուսուկես ամիսների ընթացքում Արման Սարգսյանը հաջող է հանձնել իր «քննությունը», և հենց նա էլ կդառնա ոստիկանապետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ