Պատգամավորի ընկերոջը խփած և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը խփած և սպառնալիքներ հնչեցրած անձը բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Պատգամավոր Սարուխանյանն իր "ֆեյսբուքյան" էջում հրապարակում է կատարել, ըստ որի Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։
Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ "Շեկո" մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Տարված բացատրական աշխատանքի արդյունքում մյուս անձը՝ Գյումրիի բնակիչ 23-ամյա երիտասարդը, դեկտեմբերի 10-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Մուշի բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ