Արտակարգ դեպք Երևանում. ֆիզկուլտինստիտուտի 18–ամյա ուսանողը դանակի բազմաթիվ հարվածներ ստացած տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարմնի տարբեր մասերում ստացել է դանակի 6 հարված և այս պահին գտնվում է վիրահատարանում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Ավետ Կ.-ն է, ով սովորում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Բժիշկները ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ վիրավորը ի վիճաի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ըստ տեղեկությունների՝ նա դանակի հարվածները ստացել է ժողինստիտուտի հարևանությամբ գտնվող ինչ-որ տարածքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ