Հայ և թուրք երիտասարդները Հայաստանում մասնակցել են միջազգային դասընթացի
Նոյեմբերի 11-ից 19-ը 12 հայ և թուրք երիտասարդներ Հայաստանում մասնակցել են «Նախադրյալների վրա հիմնված համայնքային և երիտասարդության զարգացում» թեմայով միջազգային դասընթացի 2-րդ փուլին:
Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում անցկացված դասընթացի մասնակիցները ներկայացրել են 12 հասարակական կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի և Թուրքիայի տարբեր համայնքներում։
Ըստ դասընթացին մասնակցած թուրքական «Çanakkale Koza» երիտասարդական միության հայտարարության՝ դասընթացը կազմակերպված է եղել թուրքական նույնանուն միության և «ABCD Innovation Center»-ի ջանքերով:
Նշվում է, որ բացի կրթական բաղադրիչից մասնակիցները հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին։
Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում մասնակիցները մշակել են 6 նոր համատեղ ծրագրային առաջարկներ, որոնք ներկայացվելու են տարբեր դոնորների։
Աղբյուրը` Ermenihaber.am


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ