Նախարարը նկատողություն է տվել, ապա չեղարկել այն
Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը նկատողություն է տվել ուսումնարանի տնօրենին, ապա չեղարկել այդ նկատողությունը։ Խոսքը՝ Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի մասին է, որի տնօրենը Գրիգոր Մկրտչյանն է, գրում է hraparak.am-ը։
Մենք փորձեցինք նախարարությունից ճշտել, թե ո՞րն է պատճառը նկատողության, ապա նաև այն չեղարկելու, սակայն նախարարությունից պատասխան չստացանք, մեզ ասացին, որ դա կապված է կրթության տեսչական մարմնի ստուգումների հետ, և խորհուրդ տվեցին կապվել տեսչական մարմին։
Տեսչական մարմնից էլ պատասխան չստացանք, մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ Ի վերջո հասկանալու համար, թե ի՞նչն է հիմք հանդիսացել նկատողության, կապվեցինք ուսումնարանի տնօրենի հետ։ Գրիգոր Մկրտչյանը, սակայն, բոլորից քչախոս գտնվեց՝ ասելով, որ փորձենք նախարարությունից ճշտել, ինքը չի կարող այդ մասին խոսել՝ «Ես հասկանում եմ, որ գաղտնի բան չկա, ուղղակի դա իրենց ներքին խոհանոցն է, ավելի լավ է Դուք իրենց հետ խոսեք, ես չեմ կարող որևէ բան ասել»,- ասաց Մկրտչյանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ