«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը ներկա տեսքով ուղղված է խոսքի ազատության դեմ. Սաթիկ Սեյրանյան
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը անիմաստ է քննարկել, քանի որ այն պատրաստված է առանց ԶԼՄ-ների եւ փորձագիտական շրջանակների կարծիքը հաշվի առնելու։ Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը օրինագծի սկզբունքների քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ նախագծի հեղինակները անգամ չեն փորձել հասկանալ ոլորտի իրական պատճառներն ու մարտահրավերները։ «Ոլորտը կարգավորել անհրաժեշտ է։ Բայց որեւէ փոփոխություն անհնար է՝ առանց հաշվի առնելու հենց լրագրողների կարծիքները։ Այդ նախագծի ընդունումը կարող է սպառնալիքի տակ դնել ինչպես ԶԼՄ-ները, այնպես էլ ընդհանրապես խոսքի ազատությունը»,- ընդգծել է Սեյրանյանը։
Որպես առավել աղաղակող հետեւանքներով հղի դրույթների օրինակ նա նշել է այն, որ համաձայն նախագծի՝ Հանրային հեռուստատեսությունը դառնում է հսկայական կառույց, որը, ի հավելումն, էժան չի նստելու հասարակության վրա, գործող ալիքների, ռադիոընկերության հետագա եթերների երաշխիքների բացակայությունը դուրս են մնացել իրավական կարգավորումից։ «Հատկապես ակտուալ է ռադիոհեռարձակումը սահմանամերձ շրջաններում»,- հիշեցրել է Սեյրանյանը։
Ի հավելումն, նախագիծը գրված է բավական փնթի լեզվով եւ պարունակում է բազմաթիվ անհեթեթ ձեւակերպումներ, ասել է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահը։ «Այս նախագիծն անհնար է իրականացնել, եւ այն ցանկացած խշխանության ձեռքին կդառնա գործիք ԶԼՄ-ների դեմ ընդհանրապես եւ հեռուստատեսության ու ռադիոյի դեմ՝ մասնավորապես, եւ առհասարակ խոսքի ազատության դեմ»,- ընդգծել է Սաթիկ Սեյրանյանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ