Մութ ամպեր՝ Ալավերդու քաղաքապետի գլխին
«Իրատեսը» գրում է․ «Օրեր առաջ Ալավերդի այցելած Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, բառիս բուն իմաստով, ցեխն է մտցրել Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանին: Մարզպետը դժգոհել է, որ Խեչումյանը չի հետևել ճանապարհների փոսալցման աշխատանքների որակին: «Այսպես գո՞րծ են անում, պարոն Խեչումյան: Դուք համայնքապետն եք, ինչո՞ւ չեք հետևել որակին: Խայտառակ պատկեր է, ու բացառվում է, որ Դուք պետբյուջեից գումար ստանաք այս աշխատանքի դիմաց»,- ասել է մարզպետ Ղուկասյանն ու դժգոհել սուբվենցիոն ծրագրով Ալավերդիում նախատեսված աշխատանքների ծավալից:
Անդրեյ Ղուկասյանին դուր չի եկել նաև այն հանգամանքը, որ Ալավերդու Թումանյան փողոցին հարող երկաթգծի պաշտպանական գոտիներում տարիներ ի վեր ապօրինի շինություններ են կառուցվել: Համայնքապետ Խեչումյանին նախատել է՝ ինչո՞ւ երբևէ այդ հարցով չի զբաղվել, ինչո՞ւ իրավական գործընթացներ չեն հետևել:
«Տպավորություն ունեմ, որ Դուք գտնվում եք նախկին պաշտոնյաների ազդեցության ներքո և կաշկանդված եք Ձեզ զգում: Ալավերդցիները նման համայնքապետ ունենալու արժանի չեն»,- դիմելով քաղաքապետին՝ ասել է մարզպետն ու հասկացրել՝ առաջիկայում իրավական գործընթացներ են սպասվում, որոնք, ըստ երևույթին, միտված են լինելու Սասուն Խեչումյանի հրաժարականին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ