Արսեն Թորոսյանի՝ առողջության ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել փորձագետներ, որոնք 3 տարի առաջ ձերբակալվել էին
«Ժողովուրդը» գրում է․ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնած՝ ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի շուրջ աղմուկը չի դադարում: Իսկ ի՞նչ ակունքներ ունի այդ փաստաթուղթը: Պարզվում է՝ դրա մշակման աշխատանքներում ներգրավված են եղել փորձագետներ, իսկ նախ-կինում Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին պետ Սարո Ծատուրյանը և ՊԱԳ-ի բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը, որոնք 3 տարի առաջ ձերբակալվել էին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով:
Բացի այդ, դեռ հունվարին նախարար Թորոսյանն իր էջում հրապարակել էր «Բժշկական ապահովագրության համակարգի կազմակերպման «մեկ վճարողի» և «բազմաթիվ վճարողների» մոդելների «ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ»-ը, որտեղ հղում կա նաև «Cetinkaya, V. and Postolovska, Լ, Հայաստանի առողջապահական ֆինանսավորման համակարգը՝բազմաթիվ մասնավոր ապահովագրողներով 2018» փաստաթղթին:
Ուշագրավ է, որ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Վոլկան Չետինկայան (Volkan Cetinkaya), պարզվում է, ժամանակին եղել է ոչ ավել, ոչ պակաս, Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդատուն: Ստացվում է, որ փաստաթդթեր ենք մշակում՝ օգտվելով Թուրքիայի նախարարության խորհրդատու-փորձագետների ծառայություններից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ