Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ռուսական ORSIS ընկերությանը հանել է Հայաստան զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»
Ռուսական ORSIS զենք արտադրող ընկերությանը հանել են Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Հայաստանում ընկերության շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Ընկերությունը հայտնվել էր «սև ցուցակում»՝ ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի գնման մրցույթի տապալման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դրանից հետո ՌԴ առևտրաարդյունաբերության նախարարությունը նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որում ընկերության հետ կապված որոշումը որակել էր «չմոտիվացված»:
ՀՀ-ում քրեական գործ էր հարուցվել մրցույթի տապալման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հատկանիշներով։
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշման գործողությունը, ըստ որի ORSIS-ը պետք է ներառվի «սև ցուցակում» և իրավունք չունենա մասնակցելու պետական գնումներին»,- ասել է Սիրունյանը:
Նա հայտարարել է, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցելու մրցույթների և մատակարարումներ իրականացնելու ՀՀ ուժային կառույցներին:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ