Մեր խնդիրն է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության պետության հանձնառության առավելագույն կատարմանը․ ՄԻՊ
Հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ յուրաքանչյուր հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն է։ Այս մասին ասել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ տարածած շնորհավորական ուղերձում։
«Սիրելի´ հայրենակիցներ,
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, միջազգային հանրությունը նշում է մարդու իրավունքների պաշտպանության օրը: Այս օրը նշանավորվում է 1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգումը յուրաքանչյուր հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն է:
Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է դառնա ոչ միայն պետական քաղաքականության առաջնահերթ օրակարգ, այլև պետության յուրաքանչյուր ներկայացուցչի ամենօրյա գործունեության սկզբունք:
Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ իմ ամենօրյա աշխատանքն ու ջանքերը հենց ուղղված են մեր երկրում մարդու իրավունքների ապահովման գործող կառուցակարգերի կատարելագործմանը, հասարակական իրազեկվածության բարձրացմանը, ու առկա խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման ուղիները կանխորոշելուն:
2019 թվականին մեր երկիրն աչքի ընկավ դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտային ռազմավարական փաստաթղթերի մշակմամբ և ընդունմամբ: Կարևոր է նկատի ունենալ, որ մարդու իրավունքները՝ իբրև առաջնահերթ ուղղություն ամրագրելուց զատ սկզբունքային են դրանց իրագործմանն ուղղված գործնական միջոցառումները:
Մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության պետության հանձնառության առավելագույն կատարմանը, իրավունքների պաշտպանության իրավական հնարավորությունների հասանելիության ապահովմանը»,-ասված է ուղերձում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ