ՀՀ իշխանությունները դատաիրավական համակարգի փակուղու առաջ են հայտնվել
«Փաստ» թերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունը դատաիրավական համակարգի, հատկապես ՍԴ-ի հետ կապված՝ փաստացի կանգնած է փակուղու առաջ, և հասկանալի չէ, թե ի վերջո ինչ լուծման են հանգելու։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՍԴ-ի «փակուղին» օրակարգային է դարձել իշխանությանը սատարող «հասարակական սեկտորի» համար, այդ իսկ պատճառով նրանք ձեռնամուխ են եղել այս թեման միջազգային հարթակներում շահարկման առարկա դարձնել։ Առավել ակտիվ է քաղհասարակության այն սեգմենտը, որը գլխավորապես իր ֆինանսական աջակցությունը ստանում է դրսից։
Ի դեպ, թերթին տեղեկություններ են փոխանցվել, որ այս ամենը տեղի է ունեցել ՀՀ քաղաքական իշխանության հորդորով, որպեսզի ՍԴ վերաբերյալ իշխանությունների «սրտից» դիրքորոշումներ կորզվեն նաև եվրոպական ընտանիքի ՀԿ-ներից։
Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ «հասարակական սեկտորի» որոշ ներկայացուցիչներ, որոնք մասնակցել են ԵՄ ԱլԳ քաղհասարակության հերթական համաժողովին, ՍԴ հարցը բարձրացրել են ֆորումի ժամանակ, ավելին՝ հասել նրան, որ այդ համաժողովում ՍԴ գործընթացները ներկայացվեն և որակվեն որպես «իրավական ճգնաժամ»:
Այնուհետև համաժողովի ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է հղվել՝ «այդ ճգնաժամին համապատասխան իրավակարգավորում տալ և ստեղծել լեգիտիմ ՍԴ»։
Հավելենք, որ հիշյալ համաժողովին մասնակցել են Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց պետությունների քաղհասարակության 1000-ին մոտ կազմակերպություններ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ