Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին աշխատակիցները մտադիր են վերադառնալ աշխատանքի
Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին լրագրող Սիրանույշ Մուրադյանը եւ Լիանա Կարապետյանը նախնական տրամադրվածությամբ պատրաստ են աշխատել Հանրային հեռուստաընկերությունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիրանույշ Մուրադյանը։
Նշենք, որ մի քանի ժամ առաջ Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել էր Սիրանույշ Մուրադյանի եւ Լիանա Կարապետյանի հայցը։
«Ընդամենը 2 ժամ առաջ է կայացվել որոշումը։ Հետոն արդեն ցույց կտա ժամանակը։ Մենք պայքարում ենք արդարությունը վերականգնելու համար։ Դատարանը հաստատեց, որ որոշումը ապօրինի էր։ Դատարանի որոշումից հետո կա նաեւ բողոքարկման հնարավորություն»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը։
Հիշեցնենք, որ տարեսկզբին Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը, պատճառաբանելով «հին աշխատող» լինելու հանգամանքը, կրճատել էր երկարամայա փորձ ունեցող լրագրողների։ Դրանից հետո նրանցից երկուսը՝ Սիրանույշ Մուրադյանը եւ Լիանա Կարապետյանը, հայցով դիմել էին դատարան՝ բողոքարկելու իրենց կրճատման մասին որոշումը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ