Ինչպես են ձերբակալում ՊԵԿ պաշտոնյաներին
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՊԵԿ մաքսային ծառայության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի մի խումբ պաշտոնատար անձանց ձերբակալման տեսանյութը։
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ՊԵԿ ծառայողները Գոգավանի սահմանային անցակետում իրականացրել են համալիր օպերատիվ-քննչական միջոցառում,որի շրջանակներում գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ու ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձինք։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊԵԿ մաքսային ծառայության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի մի խումբ պաշտոնատար անձինք թույլ են տվել ապօրինություններ։ Մասնավորապես, նրանք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել և 2019 թվականի ընթացքում մի շարք անձանց կողմից արտերկրից Հայաստան ներկրված տարբեր ապրանքների նկատմամբ պատշաճ մաքսային հսկողություն չեն իրականացրել՝ պետության շահերին պատճառելով էական վնաս։ Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ պաշտոնատար անձինք ապօրինի գործողություններ կատարելու դիմաց տարբեր անձանցից պարբերաբար ստացել են 200-ից 350 դոլար կաշառք։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ