Սահմանադրական դատարանի գործող մոդելը չի կենսագործվի. ՀՀ արդարադատության նախարարություն
Անցումային դրության պատճառով միանգամայն հնարավոր է, որ Սահմանադրական դատարանի գործող մոդելը չկենսագործվի։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 9-ին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Նա նաեւ նշեց, որ լրացումները նախատեսում են ՍԴ դատավորներ նշանակելու իրավունքի տրամադրում երեք մարմինների՝ Դատավորների ընդհանուր ժողովին, կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության նախագահին։ «Ինչ վերաբերում է կամավոր թոշակի անցնելու կետին, ապա Վենետիկյան հանձնաժողովը արձանագրել է, որ գոյություն չունի նման մոդել, որը կարողանար հակազդել դատավորների կամքին, եթե չկա որեւէ արտաքին ճնշում։
Մենք նաեւ ուսումնասիրել ենք միջազգային փորձը, որը ցույց է տալիս, որ ժամանակից շուտ թոշակի անցնելու սխեմաները լինում են կամ պարտադիր, կամ կամովին։ Միջազգային կազմակերպությունների գնահատականները հարկադիր թոշակի անցնելուն միանշանակ են եղել՝ դրանք հակասում են մի շարք սկզբունքների եւ համարվում են անթույլատրելի։ Կամովին թոշակի անցնելու ինստիտուտը ներդրվել է Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Դանիայում, Ավստրալիայում եւ մի շարք այլ երկրներում»,- նշել է Բադասյանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ