Հ1-ի նախկին լրագրողներն ընդդեմ հեռուստաընկերության. Լրագրողները հաղթել են
Հանրային հեռուստաընկերության նախկին լրագրողներ Սիրանույշ Մուրադյանն ու Լիանա Կարապետյանը հաղթել են դատարանում։
«Հաղթանակ. Հանուն Հայաստանի Հանրապետության... Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցը՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։
Վիրտուոզ էր փաստաբան Տիգրան Ղազարյանի պաշտպանությունը...շնորհակալ ենք», - Faceboo - ում գրել է Սիրանույշ Մուրադյանը։
«Հանրային հեռուստաընկերությունում տիրող կամայականություններին մենք մեր բաժին հարվածը հասցրինք!!! Այս տարեսկզբին անհիմն ազատվեցինք մեր լրագրողական երկարամյա աշխատանքից։ Միակ բացատրությունը, որ ստացանք՝ հների հետ չեմ ուզում աշխատել (Պետրոս Ղազարյան)...
Արդարությունը հիվանդացավ, բայց չմահացավ... Ավելի քան 10 ամիս ձգված դատավարությունն ավարտվեց Լիանա Կարապետյանի ու Սիրանույշ Մուրադյանի հաղթանակով!!! Վարչական դատարանը բավարարեց մեր հայցը` ընդդեմ Հ1-ՀՀՌԽ-ի տանդեմի!!!», - Facebook - ում գրել է Լիանա Կարապետյանը։
Նշենք, որ Լիանա Կարապետյանն ու Սիրանույշ Մուրադյանը այս տարվա հունվարին, իրենց խոսքով, առանց լուրջ պատճառաբանության ազատվել են աշխատանքից։
Նրանք հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` 25.12.2018 թվականի թիվ 46-Լ միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջով, հենց այդ որոշմամբ են ազատվել աշխատանքից։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ