Վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու համար։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու և անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հրավիրել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
4. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»,-ասված է որոշման մեջ:
Հանձնաժողովի կազմում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ ՎահագնՎերմիշյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ