ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում
Երեկ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Արմավիրի մարզի Նորապատ համայնքում ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Այս համայնքում ընդամենը 1 թեկնածու էր առաջադրված՝ գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այս պահին ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Ընտրությանը մասնակցել է 628 անձ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 603 կողմ, 17 դեմ, 8 անվավեր։ Հովհաննիսյանը վերընտրվել է համայնքապետի պաշտոնում։
Նշենք, որ Հովհաննիսյանը պաշտոնավարում է 2008թ-ից, անկուսակցական է։ Նա ՊԵԿ նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանի հայրն է։
Կարեն Հովհաննիսյանը ծնվել է 1962թ-ի սեպտեմբերի 28-ին, ունի բարձրագույն կրթություն։
1979 թվականից կոլտնտեսության անդամ է եղել:
1985 – 87թթ. աշխատել է Սովետականի կոլտնտեսության ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։
1992-96թթ. Սովետականի մթերային խանութի վաճառող։
1996-2000թթ. Արմավիրի հասարակական սնունդի Դ/Ձ տնօրեն։
2000-2008թթ. աշխատել է «Սև Նիկ» ՍՊԸ-ի տնօրեն։
2008թ. Ալաշկերտ համայնքի ղեկավար։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ