Գազի գնի բարձրանալու հավանականությունը չափազանց մեծ է. Վարդան Բոստանջյան
Գազի գնի բարձրանալու հավանականությունը չափազանց մեծ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Գազի գնի վերաբերյալ բանակցություններ են ընթանում։ Գազի գնի կտրվածքով կա նաեւ քաղաքական ենթատեքստ: Ելնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից՝ Հայաստանին հնարավոր ավելի մատչելի գնով են տվել գազը: Եթե Ռուսաստանի համար Հայաստանի կողմից վստահությունը այն չէ, որ պետք է լինի, դրա համար գինն ավելի բարձր կլինի, հիմա որ համեմատաբար ցածր են ասել, դա պայմանավորված է նրանով, որ գոյություն ունեն գործընկերային հարաբերություններ»,-նշեց նա:
Տնտեսագետի կարծիքով` հիմա բանակցությունները ընթանում են գազի գնի բարձրացման ուղղությամբ, սակայն ինքը չի կարող նշել, թե երբ կլինի թանկացումը:
«Որեւէ մեկը չի կարող այս պահին ասել, թե որքան կբարձրանա, որքան էլ բարձրանա, արդեն իսկ մեր բնակչության համար բարձր է, որովհետեւ մեր ունեցած եկամուտների պայմաններում գազի գինը մեր վրա ծանր է նստում եւ փոքր-ինչ բարձրացումն ավելի ծանր կնստի»,- հավելեց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ