Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում
Այսօր` դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 19 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում են 36 տեխնիկական սարքավորում:
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Հերթական ընտրություններով այսօր համայնքի ղեկավար կընտրեն Արագածոտնի մարզի Զարինջա, Թլիկ, Կոշ, Հակո համայնքներում, Արմավիրի մարզի Ալաշկերտ, Ֆերիկ, Նորապատ համայնքներում, Գեղարքունիքի` Զովաբեր համայնքում, Լոռու` Անտառամուտ համայնքում, Կոտայքի` Ողջաբերդ համայնքում, Գեղարքունիքի Դդմաշեն եւ Շիրակի մարզի Անուշավան համայնքում կընտրեն համայնքի ավագանու անդամների:
Արտահերթ ընտրություններ այսօր կանցկացվեն Արագածոտնի Ավան համայնքում (համայնքի ղեկավար) Արարատի` Տափերավան (համայնքի ղեկավար), Նորաշեն (ավագանի) Ծիածան (ավագանի) համայնքներում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ