Միայն աչքն է ռեֆլեքսորեն թարթում. Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետը հնարավոր է 6 ամիս կոմայի մեջ մնա
Մոտ 3 ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակում փոփոխություն չկա: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի եղբայրը`Կարեն Մխիթարյանը, նշելով, որ բժիշկներն ասել են, որ այս վիճակը հնարավոր է երկարաձգվի մինչեւ 6 ամիս:
«Միայն աչքն է ռեֆլեքսորեն թարթում, բայց գիտակից չէ»,-ասաց նա:
Փոխգնդապետի եղբայրը պատմեց, որ եղբոր ընտանիքին իրենք են օգնում ապրել, ճիշտ է աշխատավարձը փոխանցվում է, սակայն որեւէ այլ օգնություն Պաշտպանության նախարարությունը չի տրամադրում:
«Մենք էլ ամեն օր Գյումրիից հասնում ենք Երեւան, հանդիպում եղբորս ու հետ վերադառնում»,-ասաց նա:
Նա նշեց, որ գործով որեւէ այլ տեղեկատվություն չկա, նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն հայտարարել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւե է միջադեպին` չկանխելով այն:
Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար:
Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ