«Ինչո՞ւ Հայաստան չեն գալիս ներդրումներ».Ատոմ Ջանջուղազյանի մեկնաբանությունը
ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ուղղությունը հստակ ամրագրված է իր ծրագրում. Մենք ասել ենք, որ պետք է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, մրցունակության բարձրացմանն ուղղված, մասնակցային, ներառական տնտեսություն ունենալ եւ դրա ուղղությամբ քայլեր են իրականացվում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով որոշ տնտեսագետների պնդմանը, թե Հայաստանը չունի հստակ տնտեսական քաղաքականության, դրա համար էլ ներդրումներ չեն գալիս մեր երկիր:
Ներդրումներին անդրադառնալով նախարարը նշեց. «Կա գաղափարական կաշկանդվածություն, որ այդ ներդրումները պետք է լինեն ինչ-որ սեւ արկղի մեջ դրված գումարներ, ինչ-որ մեկը պետք է գա այստեղ ու իրականացնի ինչ-որ խոշորամասշտաբ միջոցառում: Դա էլ կարող է լինել, բայց փոքր հավանականությամբ է դա տեղի ունենում այն երկրներում, որտեղ միջավայրը թափանցիկ է եւ բացակայում են խտրական մոտեցումները, չի տրվում որեւէ մեկին առանձնահատուկ նշանակություն, ոչ մրցակցային իրավիճակ չի ստեղծվում: Այդպիսի երկրներում նման զարգացման սպասումը այդքան էլ արդարացված չէ:
Ներդրումներ բերելու ճանապարհներից մեկը կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումներն են: Հիմա եթե մենք չունենք այն տեղը, որտեղ կարող է որեւէ մեկը կատարել իր ոչ թե 500 մլն դոլարանոց ներդրումը, այլ 5 հազար դոլարանոց ներդրումը, դա արդեն խոչընդոտ է: Մենք այսօր ստեղծել ենք նեթակառուցվածքներ, հնարավորություն տալիս ենք ներդրումներ անել պետական պարտատոմսերում, բայց դա չի լուծում խնդիրը: Մենք ենթադրում ենք, որ ներդրումները պետք է տեղի ունենան իրական հատվածում, ընկերությունների կապիտալում, իսկ դրա ճանապարհը եւ հեռանկարում կայացած ֆինանսական շուկա ունենալու տեսլականը մեր միջոցառումների բազմության որպես արդյունք ակնկալվում է ունենալ»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ