Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը
ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պյեռլուիջի Կոլինան հերքել է լուրերն այն մասին, որ նա Հայաստանում ապօրինի ճանապարհով երեխա է որդեգրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կոլինան ասել է իտալական ANSA գործակալությանը:
«Ապշեցի՝ կարդալով, որ տեղեկություններ կան, թե ես ապօրինի ձևով հայ երեխայի եմ որդեգրել: Հարգում եմ այն անձանց, ովքեր օրինական ճանապարհով երեխա են որդեգրում, սակայն իմ կինն ու ես երբեք չենք մտածել այդ մասին»,-նշել է իտալացի հայտնի մրցավարը: Նա անհավատալի է համարել այն, որ իր անունը կարող է կապված լինել ապօրինի որդեգրման գործով հետաքննության հետ:
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ արդարադատության նախարարությունը՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը Կոլինայի՝ Հայաստանից հանցավոր ճանապարհով երեխա որդեգրելու մասին:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ