Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեք անգամ 100 տոկոսով պարգևատրել է իրեն
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս տարվա ընթացքում պարգևատրվել է 3 անգամ՝ 1 դրույքաչափով կամ աշխատավարձի 100 տոկոսի չափով: Այս մասին Factor.am-ին փոխանցում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 1 միլիոն դրամ: Այսինքն, ստացվում է, որ Արթուր Դավթյանը հունվարից մինչ նոյեմբեր ստացել է 3 մլն դրամ պարգևավճար:
ՀՀ դատախազության մյուս դատախազները պարգևատրվել են 4 անգամ, որից 3-ը՝ 100, իսկ 1-ը՝ 72 տոկոսով: Կառույցի քաղաքացիական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք նշյալ ժամանակահատվածում պարգևատրվել են 6 անգամ, որից 4 անգամը աշխատավարձի 100 տոկոսով, իսկ երկու անգամը՝ 71.83 և 67.47 տոկոսներով: Քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները պարգևատրվել են 4 անգամ՝ 100 տոկոսով:
Դատախազության աշխատավարձի բյուջեն 2019 թվականին կազմել է 3,5 միլիարդ դրամ, պարգևավճարներինը՝ 983 մլն դրամ:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ