Ադրբեջանցիները Վրաստանից իրենց հայի տեղ էին դնում. Ադրբեջանում հայտնաբերել են սկանդալային տեսանյութի մասնակիցներին (տեսանյութ)
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «İTV» հեռուստաալիքը, անձինք, որոնք Բաքվում մեկ ամիս առաջ մեքենայի մեջ հայկական երաժշտություն էին լսում, ներկայանալով Երևանի բնակիչ, հայտնաբերվել են:
Տեսանյութը լայն տարածում և արձագանք էր գտել սոցիալական ցանցերում:
«Այսպես են հայերը Բաքվում ժամանակ անցկացնում», - ասում էին բերման ենթարկվածները:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը, «Հայերը Բաքվում» հայտնի տեսանյութի մասնակիցները ադրբեջանցիներ էին Վրաստանից, որոնք ժամանել էին Բաքու հարսանեկան արարողությանը մասնակցելու համար:
Հարկ ենք համարում նշել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հայտարարություններին և գործընթացին զուգահեռ ադրբեջանական կողմից շարունակվում են գրանցվել հայատյացության դեպքեր:
Պաշտոնական Բաքվի համար շարունակում է անընդունելի մնալ հայկականի հետ կապ ունեցող ամեն բան՝ ընդհուպ մինչ իրենից ոչ մի սպառնալիք չհանդիսացող հայկական երաժշտություն լսելը:
Նշենք նաև, որ մինչ Ադրբեջանում անմիջապես օդանավակայանից և սահմանագծից այս կողմ չեն թողնում հայկական ծագում ունեցող, բայց այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց մուտքը այդ երկիր, Հայաստան հանգիստ մուտք են գործում Իրանից ազգությամբ ադրբեջանցիներ: Եւ ոչ մեկ նրանց բերման ու կտտանքների չի ենթարկում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ