Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Շեյխ ներդրողների թեմայի առիթով սրված իշխանություն-ԲՀԿ հարաբերություններն այլ փուլ են թեւակոխել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգվել է ուսումնասիրել եւ պարզել 2002 թվականից սկսած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող շենք-շինությունների օրինականությունը, եւ արդեն մի բան գտել են՝ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» ընկերության հետ կապված:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են, որ Ծառուկյանի ունեցվածքի մասին հրահանգավորված ստուգումների լուրը չի համապատասխանում իրականությանը, բայց այ «Օլիմպավան» համալիրը խախտումներով է կառուցվել:
Ըստ քաղաքային իշխանության պատասխանի՝ «Կառուցապատողի կողմից շինարարությունն իրականացվել է կոպիտ նախագծային շեղումներով, արդյունքում զավթվել է համայնքային նշանակության 990,6 քմ (619,18 քմ + 670,88 քմ) հողատարածք»:
ԲՀԿ-ից երեկ այս առիթով մեր հարցերը անպատասխան մնացին, խոստացան անդրադառնալ այսօր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ