Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարօրինակ զուգադիպությամբ մամուլի աչքից հեռու, օրեր առաջ տեղի է ունեցել Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որին անձամբ ներկա է գրնվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Զարմանալիորեն ռեկտորի ժպ-ն ոչ թե նշանակվել է, այլ կազմակերպվել է ընտրություն` միակ թեկնածու Եղիազար Վարդանյանով: Վերջինս առավել հայտնի է որպես Պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, սկանդալային պատմություններւվ հայտնի Հովհաննես Թոքմաջյանի հետ իր կապերով, հենց նրա օրոք է եղել բուհի աշխատակազմի ղեկավար եւ ժամանակին, ըստ լուրերի, հանդիսացել է ՀՀԿ-ի ներբուհական կլանի ներկայացուցիչ:
Ավելին, տեղեկացանք, որ ռեկտորի ժպ-ն մեկ այլ հանրապետականի (գուցե սառեցված)՝ նույն բուհի ուսխորհրդի նախկին նախագահ Հովսեփ Հովեյանին նշանակել է ռեկտորի առաջին տեղակալ:
Ի դեպ, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ երիտասարդ հանրապետականը նախապես պատվիրած է եղել իր եւ Վարդանյանի աշխատասենյակների ցուցանակները` պաշտոնապես հաստատված չլինելով այդ պաշտոնին: Տեղեկացանք նաեւ, որ Հովեյանն արդեն զբաղված է բուհը յուրային կադրերով համալրելով, ինչը զայրացրել է բուհ-ի անձնակազմին ու դեռ պարզ չէ, թե ինչի կբերեն հետագա զարգացումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ