Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը. ՀՀ դեսպաններին արգելվել է որեւէ նվեր ընդունել տեղի հայ համայնքից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ գաղտնի կարգով գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր դեսպանություններին, որով արգելվել է այսուհետ որեւէ տեսակի նվեր ընդունել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից։
Մեզ ասացին, որ դեսպանություններին առաջարկվել է ներկայացնել 3 տարվա կտրվածքով իրենց բոլոր կարիքները, որ պետությունից ֆինանսավորեն, տեղի հայ համայնքի հույսին չմնան։ Պատճառը, ըստ երեւույթին, այն է, որ տարբեր երկրներում գործունեություն ծավալող այն հայերը, որոնք ինչ-որ կերպ աջակցություն են ցուցաբերել մեր դեսպանատներին՝ մեկը դեսպանի մեքենայի հարցն է լուծել, մյուսը՝ շենքի եւ այլն, դրա դիմաց ինչ-որ արտոնություններ են պահանջել դեսպաններից, օրինակ՝ դեսպանատան պետհամարանիշներ եւ այլն։
Ավելին, մինչեւ վերջերս դեսպանատան բարեկամների հատուկ ցանկ է եղել, որոնց դեսպանությունները տարիներ շարունակ դիմել են ֆինանսական եւ այլ աջակցություն ստանալու համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է վերացնել այդ պրակտիկան՝ մոռանալով, որ մեր դեսպանատները քիչ թե շատ նորմալ գոյատեւում են հենց այդ նվիրատվությունների շնորհիվ, քանզի պետությունը բավարար ֆինանսավորում չի հատկացնում, որով կարողանան նորմալ ծառայողական մեքենա գնել, միջոցառումներ կազմակերպել։
Սա նաեւ հերթական երկակի ստանդարտի դրսեւորումն է․ մի կողմից նորմալ են համարում շինթույլտվությունների դիմաց քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ ու այլ թանկարժեք գույք նվիրելը, մյուս կողմից արգելում են դեսպաններին նվերներ ընդունել։ Մեկնաբանության համար դիմեցինք ԱԳՆ, ասացին՝ այս պահին տեղեկատվություն չունեն, կփորձեն ճշտել, ասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ