Նրանք, ովքեր հայ զինվորներին ինքնասպանության են հասցնում, ցանկացած թշնամուց վատթար են. «Բարգավաճ Հայաստան»
Բանակը Հայաստանի կարեւորագույն ինստիտուտներից մեկն է, եթե ոչ ամենագլխավորը: Այսօր մենք պատերազմական վիճակում ենք, եւ այս պատերազմում հաղթելու միակ հնարավորությունը մեր միասնականությունն է: Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ նիստում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նրա կարծիքով՝ այդ միասնությունը պետք է դրսեւորվի նաեւ զինվորների հարաբերություններում, որոնց հանդեպ հայերը դեռեւս հին ժամանակներից հատուկ հարգալից վերաբերմունք ունեն: «Մարդիկ, որոնք հայ զինվորին ինքնասպանության են հասցնում, ցանկացած թշնամուց վատթար են: Ինչո՞ւ եմ այսքան զգացմունքային խոսում: Ես անուններ չեմ տա, բայց ընկերոջս եղբայրը բանակում մահացել է 2000-ականների սկզբին, նրան հասցրել էին ինքնասպանության: Ահա թե ինչու եմ այսպես արձագանքում: Ես ասես այդ ամենը նորից վերապրեցի, ես այդ մարդկանց ցմահ կտայի այն բանի համար, որ նրանք մեր զինվորներին դրան են հասցնում»,- ասաց Աբովյանը:
Նշենք, որ ներկայացված օրինագիծն ուղղված Զինված ուժերում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերություններ թույլ չտալուն: Այսպես՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքում մեղավորը կպատժվի ազատազրկմամբ: Այն դեպքում, եթե իր զորամասի տարածքում կամ ծառայությունը կրելու այլ վայրում զինծառայողը ոչ կանխամտածված կամ գիտակցված սպառնում է այլ զինծառայողի, բռնություն, կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում կամ նվաստացնում է նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչը կարող է ուղիղ կամ անուղղակի պատճառ դառնալ զինծառայողի ինքնասպանության համար, կպատժվի 3-ից մինչեւ 8 տարվա ազատազրկմամբ: Ընդ որում՝ եթե այս արարքները կատարվել են մի խումբ անձանց, սպաների, հրամանատարի, ենթակայի կողմից մեկ այլ ենթակայի նկատմամբ, պարբերաբար միեւնույն անձի նկատմամբ, ապա ժամկետը կկազմի 5-ից մինչեւ 10 տարի: Իսկ եթե տվյալ հանցանքներն իրականացվել են ռազմական դրության, պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ, ապա ժամկետը կմեծանա՝ 7-ից մինչեւ 12 տարի:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ