Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Յուրաքանչյուր դատավոր ձգտում է չառնչվել Ռ. Քոչարյանի գործին՝ իմանալով, թե գործն օբյեկտիվ քննելու դեպքում իր հետ ինչեր կարող են կատարվել. Հայկ Ալումյան

Յուրաքանչյուր դատավոր, լավ իմանալով, թե ինչեր կարող են իր հետ տեղի ունենալ, եթե փորձի օբյեկտիվ քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն ու օբյեկտիվ լուծում տալ, ձգտում է պարզապես չառնչվել այս գործին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Դատախազությունը դատավոր Մխիթար Պապոյանի նկատմամբ վստահություն չունի, վստահ չէ, թե դատավորն ինչ որոշում կկայացնի՝ ի տարբերություն, օրինակ, դատավոր Արմեն Դանիելյանի դեպքին, երբ Դատախազությունը նախապես գիտեր՝ ինչ որոշում է կայացվելու, որովհետև Արմեն Դանիելյանն իր ողջ աշխատանքային կենսագրության ընթացքում դատախազության ցանկություններին հակասող որոշում կայացրած չկար»,-ասաց Ալումյանը՝ թե Պապոյանի նկատմամբ այդ անվստահությունն է պատճառը, որ Դատախազությունը փորձում է հասնել նրան, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի:


Նա նշեց՝ Դատախազության միջնորդությունը ծայրահեղ անհիմն է, ընդ որում՝ դրանով շատ վատ նախադեպ կարող է ստեղծվել: «Այստեղ ամեն ինչ դառնում է ավելի պրոբլեմատիկ. մեծ հաշվով, ցանկացած դատավոր էլ ուզում է այս գործը չքննել, և այստեղ արդեն կարող է երկու շահ համընկնել. Դատախազության շահն այս գործով տվյալ դատավորից ձերբազատվել, և դատավորի շահը՝ չառնչվել այս գործին»,-ասաց Ալումյանը՝ հիշեցնելով, թե երբ Ռոբերտ Քոչարյանի գործը մտել էր առաջին ատյանի դատարան՝ առաջին անգամ քննվելու, մի քանի դատավոր, տարբեր հիմքերով, ինքնաբացարկ հայտնեց այս գործից:

Դիտարկմանը, թե սովորաբար Քոչարյանի պաշտպանական թիմն է ինքնաբացարկի միջնորդություն հայտնում դատավորին, բայց այս անգամ Դատախազությունն է հայտնել, արդյո՞ք դա նշանակում է, թե պաշտպանները վստահում են Պապոյանին, փաստաբանը արձագանքեց.

«Նախ՝ Մխիթար Պապոյանը շատ բարձր վարկանիշ ունեցող դատավոր է, և այդ վարկանիշը չի ձևավորվում մի գործով կամ մի տարում: Դա մեզ տալիս է որոշակի հույս, որ միգուցե նա կարող է չգնալ օրենքի խախտման՝ անգամ ճնշումների առկայության պարագայում»:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի էր ունենում դատական նիստ, որի ընթացքում քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Նիստի մեկնարկին մեղադրող Գևորգ Բաղդասարյանը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Դատարանը խորհրդակցական սենյակում է՝ դատախազների կողմից դատավոր Մ. Պապոյանին ներկայացված բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու. դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին: