Կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունվելու փորձ. Վայոց Ձորի նախկին փոխմարզպետին մեղադրանք է առաջադրվել
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմի պատճենը ներկայացրել է ՀՀ կառավարության կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն, ըստ էության, նպատակ ունենալով աշխատանքի ընդունվել:
Սակայն այդպես էլ նպատակին չի հասել, քանի որ կեղծ դիպլոմի փաստը իրավապահները բացահայտել են: Հիշեցնենք, որ կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունվելու փորձերը շարունակվում են: Սա առաջին դեպքը չէ, որ իրավապահները կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունման դեպք են բացահայտում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեներ Մամիկոև Հովհաննիսյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին:
Նախաքննական մարմինը պարզել է, որ ՊՈԱԿ- ում աշխատանքի ընդունվելու համար Հովհաննիսյանը կեղծ դիպլոմ է սարքել ու որպես փաստաթուղթ ներկայացրել:
Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և այս արարքի համար վերջինս պատժվեց տուգանվելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ