Քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 70-ականներին կառուցված շենքի պատճառով
Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ քննչականի տարածած հաղորդագրության՝ Սանթրոսյանը շուկայականից ցածր գներով և վերանորոգելու պարտավորվածությամբ ընկերությունների վարձով է տվել 2611.2 քմ մակերեսով բազմահարկ շենքում տարբեր տարածքներ։ Սակայն այդ ընկերությունները ժամանակի ընթացքում որևէ վերանորոգում չեն կատարել, իսկ քաղաքապետը վարձակալության գինը չի ավելացրել, ինչի հետևանքով, ըստ Քննչական կոմիտեի հաշվարկների, պետությանը պատճառվել է մոտ 76 միլիոն դրամ։ Մենք փորձեցինք կապվել Դիլիջանի քաղաքապետի հետ՝ հասկանալու նրա դիրքորոշումը քրեական գործի վերաբերյալ, սակայն պարզվեց, որ նա այս պահին Երևանում է։ Մենք զրուցեցինք փոխքաղաքապետ Արա Մարտիրոսյանի հետ՝ նրան հարցնելով, թե քաղաքապետը կարո՞ղ է պատրաստվում է հրաժարական տալ, չկա՞ն նման զրույցներ: «Այդ հարցին լավ կլինի ինքը պատասխանի, ես չեմ լսել»,- պատասխանեց փոխքաղաքապետը։
Մարտիրոսյանը նշեց, որ Սանթրոսյանը «նորմալ» քաղաքապետ է, իսկ հարցին, թե ինչ կարծիք ունի հարուցված քրեական գործի վերաբերյալ, պատասխանեց․
«Երևի թե կասեմ այն, որ դատաքննությունը գնում է, դրա վճիռը կլինի, ես ավելացնելու բան չունեմ, չեմ կարող ասել, չեմ կարող եզրակացություն անել կամ ինչ-որ մի բան ասել»։
Մարտիրոսյանին հարցրինք, թե ինչ շինություն է, որի մասին խոսում է ՔԿ-ն, և որը շուկայականից էժան է տրվել վարձակալության, պարզվեց՝ խոսքը 70-ականներին կառուցված շենքի մասին է․
«Դա նախկին քաղխորհրդի գործկոմի շենքն է եղել։ Վարձակալները տարբեր ընկերություններ են, մասնավոր էլ կա, պետական էլ կա, զինկոմիսարիատն էլ է այստեղ։ 70-ական թվականներին սարքված շենք է, վիճակն ինչպիսի՞ն պիտի լինի, Դուք էլ կարող եք պատկերացնել»։
Հարցրինք, թե այդ ընթացքում վարձակալները շենքում վերանորոգման որևէ աշխատանքներ կատարե՞լ են, դուռ, լուսամուտ, պատեր նորոգե՞լ են:
«Այ, դա չեմ կարող ասել, չգիտեմ, իրենց աշխատանքի պայմանները հիմա նորմալ են»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ