Քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ նվիրելու փաստով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել
ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել քաղաքապետարանին «ԿամԱԶ-ներ» նվիրելու փաստով: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հանձնաժողովի նախագահ է լինելու պատգամավոր Անի Սամսոնյանը:
«ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018-ի սեպտեմբերից սկսած՝ տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման, պայմանագրերի, ինչպես նաև Երևանի համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով»,-ասաց նա:
Միևնույն ժամանակ Միրզոյանը նշեց, որ ԱԺ-ի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի վեցերորդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ հերթական նիստում:
«Ասեմ նաև, որ որոշ մեկնաբանություններ կային քննիչ հանձնաժողովի մասին այս ձևակերպման հետ կապված: Մեկնաբանությունների մի մասի համաձայն՝ պետք է ձևակերպումն այնպես լիներ, որ հստակ լիներ՝ օրենսդրության կատարման մոնիտորինգի հետ վերահսկողության հետ կապված է ստեղծվում քննիչ հանձնաժողովը, տպավորություն չլինի, որ ԱԺ-ն պիտի գործի իր սահմանած իրավասություններից դուրս: Այնուամենայնիվ, քննիչ հանձնաժողովը պետք է համարել ստեղծված, քանի որ, ըստ էության, կա քաղաքական կամք՝ բոլոր անհայտ կամ կասկածի տեղիք տված իրադարձությունները պարզելու, և կա քաղաքական կամք՝ տպավորություն չգործելու, որ քաղաքական մեծամասնությունը որևէ բան կոծկելու մտադրություն ունի»,-եզրափակեց նա:
Աղբյուրը՝ Tert.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»