Ինչո՞ւ են «ափերից» դուրս եկել իշխանությունները
«Փաստ» թերթը գրում է.
«Այդ քանի՞ գլխանի էիք, որ այստեղ վարչապետ չընտրեիք: Ժողովուրդն է այդպես պահանջել»: Երեկ խորհրդարանում նման կերպ է արտահայտվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ԲՀԿ-ին: ԼՀԿ-ից «Իմ քայլը» դաշինք տեղափոխված Հայկ Կոնջորյանն էլ հավելել է, թե՝ «երբ քվեարկել եք վարչապետի օգտին, մեզ լավություն չեք արել, այլ ժողովրդի պահանջն եք կատարել»:
Նման կարգի հայտարարությունները, որոնք օրվա իշխանությունների առօրյա լեքսիկոնի մշտական մասն են, ամբողջական պատկերացում են տալիս նրանց հոգեվիճակի, որդեգրած գործելաոճի ու հետևանքների մասին:
Անընդհատ շահարկելով ժողովրդի անունը, ժողովրդի անվան հետևում թաքնվելով՝ իշխանություններն ընդամենը մեկուկես տարում անվերադարձ հեռացան նույն ժողովրդից, կորսվեցին մեծամտության ալիքների մեջ, իրենց երևակայեցին որպես անփոխարելիներ, ամենագետներ, ամենաիրավացիներ:
Ի հետևանս, եթե հայտնի ֆիլմից Սաախովի հայտնի բառերը մի քիչ փոխենք, նրանց գերակշիռ մասը իրականությանը նայում է իրենց կաբինետների, ծառայողական մեքենաների պատուհաններից կամ, որ ավելի վատ է, ֆեյսբուքյան էջերի միջոցով:
Մի խոսքով, իրականությունից կտրվել են աննկարագրելի կարճ ժամանակահատվածում:
Ընդ որում, սա փորձագիտական լայն շրջանակների ու հասարակության սթափ ու խելացի դատող հատվածի զգալի մասի տեսակետն է, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնվում է, սակայն անսխալականության բարդույթը թույլ չի տալիս իշխանություններին տեսնել իրականությունը:
Թեպետ այլ կարծիք էլ կա, որի մասին խոսում են բազմաթիվ քաղաքագետներ, այն է՝ իշխանությունների վերջին շրջանի ծայրահեղ պահվածքը, իրենց «ոտքը տրորած» ցանկացած մեկի վրա կատաղի հարձակումները, այդ թվում՝ իրավապահ համակարգի միջոցով, գուցե թե այն բանի արդյունք են, որ նրանք հրաշալի հասկանում են իրենց վարկանիշի անկման փաստը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ