ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը մեկնաբանել է Ադրբեջանի գործողությունները
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը NEWS.am-ի եւ «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի գործողությունները։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, այսօր Բրատիսլավայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից անմիջապես առաջ ադրբեջանական կողմը տարածել է մի փաստաթուղթ, որն արտացոլում է Ադրբեջանի Հանրապետության մոտեցումները ղարաբաղյան կարգավորմանը։ Մոտեցումների էությունը հանգեցվում է այն բանին, որ Ադրբեջանը պահանջում է իրեն հանձնել տարածքների վերահսկողությունը, վերադարձնել Ղարաբաղ փախստականներին եւ հետո նոր համաձայն է «որոշել Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում»։
«Սա Ադրբեջանի ներկայացուցչության ոչ առաջին, ոչ վերջին նմանօրինակ հայտարարությունն է: Այս հայտարարության միակ տարբերությունը թերեւս այն է, որ այն կատարվում է Ադրբեջանում ներկայումս տեղի ունեցող շարունակական ներքաղաքական վերադասավորումների ֆոնին, ինչը փաստում, որ այս փուլում Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական ներգրավման: Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է»,- ասել է Արմեն Պապիկյանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ