Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դատապարտում է ոստիկանների վարքագիծը խաղաղ ցուցարարների նկատմամբ
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դատապարտում է ոստիկանների վարքագիծը խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Այս առնչությամբ տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, առաջնորդնվելով ազգային պետություն ունենալու հրամայականից բխող շահերով, ուշի-ուշով հետևում է «Հայոց Եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի պարտադիր դասավանդման ու «Հայոց լեզու» և «Հայոց պատմության» առարկաների ԲՈՒՀերում պարտադիր դասավանդման սկզբունքի համար պայքարող հայորդիների գործողություններին և սատարում է նրանց:
Երեկ` դեկտեմբերի 3-ին, երիտասարդները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ` ակնկալելով հանդիպել ԿԳՄՍ նախարարին: Սակայն տեղի մեծաթիվ ոստիկանները դիմեցին բիրտ ուժի գործադրմանը և ծառայելով որպես օրվա իշխանությանը սատարող բութ գործիք՝ բռնություն կիրառեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին բազմաթիվ երիտասարդների:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, դատապարտում է ոստիկանների նման վարքագիծը: Ցավով արձանագրում ենք, որ այս դեպքը ցույց տվեց, որ այսօր Հայաստանի ոստիկանությունը չի ծառայում օրենքին և խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառում է անհամարժեք միջոց՝ բիրտ ուժ: Այնինչ բռնությունը բռնություն է ծնում և խաղաղ ցուցարարներին դրդում ավելի կոպիտ գործողությունների, որի ամբողջական պատասխանատվությունը ևս ընկրում է օրվա ոստիկանական համակարգի և իշխանության վրա: Հորդորում ենք այլևս զերծ մնալ նման պահվածքից և գործողություններից: Պահպանեք զգոնություն և մի արեք այնպես, որ արդեն ազատամարտիկները ևս դուս գան փողոց ցույցի և կանգնեն հայրենասեր երիտասարդների կողքին:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ