ՀՀ ԱԺ-ը ցանկանում է սահմանափակել շրջիկ վաճառակետերի գործունեությունը Հայաստանում
Այս օրինագիծն ուղղված է Հայաստանում եւ, մասնավորապես, Երեւանում շրջիկ վաճառակետերի հարաբերությունների եւ գործունեության կարգավորմանը։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 4-ին ասաց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ օրենքում կա պարզաբանում, թե ինչ է շրջիկ վաճառակետը, բայց դրա գործունեությունը չի կանոնակարգվում։
«Մասնավորապես, խոսքն այն մասին է, թե ինչ ապրանքներ նրանք իրավունք ունեն իրացնելու, որտեղ, ինչ ծառայություններ կարող են մատուցել այդ շրջիկ կետերն օգտագործելիս, եւ որ ժամերին։ Այսպիսով, օրինագծերի այս փաթեթով մենք առաջարկում ենք այդ բոլոր լիազորությունները հանձնել Երեւանի ավագանուն, որը, օրենքում փոփոխությունների շնորհիվ, կկարողանա որոշել մայրաքաղաքում այն տեղերը, որտեղ թույլ կտան իրականացնել շրջիկ առեւտուր կամ մատուցել այդ ժամի համար համապատասխան որոշակի ծառայություններ։ Դրա համար պետք է սահմանվի նաեւ տեղի հարկ 50 հազար դրամի չափով»,- ասել է Գաբրիելյանը։
Նա, մասնավորապես, ուշադրություն է դարձրել հանրային սննդի առեւտրով զբաղվող շրջիկ վաճառակետերին՝ անհանգստություն հայտնելով բոլոր անհրաժեշտ սանիտարա-հիգիենիկ նորմերի պահպանման առումով։
Պատգամավորն անկեղծորեն խոստովանել է, որ այս օրինագիծը, որոշակի չափով, ուղղված է նման կետերի գործունեության սահմանափակմանը Երեւանի տարածքում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ