Բյուջե – 2020. խմբակցությունների գրեթե բոլոր առաջարկները մերժվել են, այդ թվում «Իմ քայլի»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օրենսդիրը վաղը` խմբակցությունների առաջարկները քննարկելու «թայմ աութի» կարճ շրջանից հետո, կշարունակի Բյուջե – 2020-ի քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ խմբակցությունների գրեթե բոլոր առաջարկները մերժվել են: Դրական եզրակացություն են ստացել միայն «Իմ քայլ»-ի հատուկենտ առաջարկները: 3 խմբակցություններից 225 առաջարկ է եղել՝ 28-ը` «Իմ քայլ»-ից, 46-ը` ԲՀԿ-ից, 115-ը` «Լուսավոր Հայաստան»-ից:
Մերժվել է, օրինակ, ԲՀԿ առաջարկը՝ նվազագույն 25 հազար 500 դրամ ծերության կենսաթոշակը դարձնել 36 հազ. դրամ: «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկների գերակշիռ մասը մարզային մշակութային կենտրոնների ու այլ նորոգումների մասին է:
«Իմ քայլ»-ից Նարեկ Զեյնալյանի 5 առաջարկներից միայն 2-ն են ընդունվել: Բայց, օրինակ, նրա եւ Արփի Դավոյանի համատեղ 2 առաջարկները, որոնցով շտապ օգնության բժշկական անձնակազմի աշխատավարձերի ավելացում է նախատեսվում, դրական արձագանք են ստացել:
3-ական առաջարկություն են ներկայացրել նաեւ Վարազդատ Կարապետյանն ու Վիկտոր Ենգիբարյանը, որոնք եւս մերժվել են: Հիշեցնենք, որ ընդդիմադիրները չեն պաշտպանում նախագիծը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ