Ինչու են երկարաձգում Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի ժամկետը. Որեւէ «սենսացիոն» բացահայտում չի եղել
«Փաստ» օրաթերթը գրում է. «2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Նշենք, որ այն ստեղծվել էր վեց ամիս ժամկետով եւ պետք է ուսումնասիրության ենթարկեր ու համապատասխան քննություն անցկացներ Ապրիլ յան քառօրյայի վերաբերյալ։
Բնականաբար, վեցամսյա ժամկետը լրացել է, ու երեկ հայտնի դարձավ, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը եւս վեց ամսով երկարաձգելու հարցը ընդգրկված է ԱԺ ընթացիկ քառօրյայում։
Ըստ էության, ստացվում է այնպես, որ անցած վեց ամիսների ընթացքում հանձնաժողովն այդպես էլ ոչ մի շոշափելի արդյունք չի արձանագրել ու որեւէ «սենսացիոն» բացահայտման չի հանգել։
Այս առումով «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ հանձնաժողովի աշխատանքները երկարացնելու հարցը պարզապես քաղաքական նպատակներ է հետապնդում, քանի որ սա արվում է, որպեսզի իմիտացիա ստեղծվի, թե գերկարեւոր աշխատանքով են զբաղված եւ լուրջ բացահայտումներ են պատրաստվում անել։
Տեղեկատվության համաձայն, դա արվում է գլխավորապես քաղաքական օրակարգում Ապրիլյանի ու ռազմական ոլորտում ուսումնասիրության թեման հանրային ուշադրության կենտրոնում պահելու համար։ Եթե հավելենք, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված իր կարծիքը հայտնել եւ բաց տեքստով հստակ պարզաբանումներ է ներկայացրել նաեւ Պնախարար Դավիթ Տոնոյանը, պատկերը դառնում է ընդհանրական»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ