Ռուսաստանյան «տանիք» նախկին պաշտոնյաների համար
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները տոտալ գործընթաց սկսեցին նախկին պաշտոնյաներին ձերբակալելու, կալանավորելու կամ հետախուզում հայտարարելու հարցում։ Խոսքը ոչ միայն Մարտի 1-ի գործի, այլ նաեւ ուրիշ քրեական գործերի հետ կապված հարցերի մասին է:
Ներկայումս ՌԴ տարածքում են գտնվում մի շարք նախկին պաշտոնյաներ, որոնք խուսափում են վերադառնալ Հայաստան, ոմանց պարագայում էլ ռուսական կողմը պարզապես չի արտահանձնում նրանց։ Խոսքը մասնավորաբար ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի եւ էլի մի քանի պաշտոնյաների մասին է։
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ ռուսական շրջանակների հետ շփումներում հիշյալ անձանց «տանիքն» առաջին հերթին հայազգի գործարար Կամո Ավագումյանն է, ու նաեւ նրա ջանքերի արդյունքում է, որ նման վիճակ է այդ պաշտոնյաների հետ կապված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ