Հայկ Մարությանի դեմ նոր քրգործերի հիմքեր կան. Խաժակյանը դիմել է Դատախազություն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հայկ Մարությանը «խառը» վիճակների մեջ է ոչ միայն «ԿամԱԶ»-ների մասով, այլեւ իր արձակուրդի. քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանն ինչ-որ կեղծիք է կատարել արձակուրդի փաստաթղթերում: Այս խնդրո՞վ եք դիմել դատախազություն՝ հարցրինք «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Այո»:
Դա առնչվում է հոկտեմբերի 17-ին քաղաքապետի` արձակուրդ գնալու կարգադրությա՞նը։ «Բանն այն է, որ Հայկ Մարությանի մամլո քարտուղարը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Մարությանը, ըստ այդ կարգադրության, արձակուրդից պետք է վերադառնա նոյեմբերի 4-ին, սակայն արձակուրդը դե ֆակտո երկարացվել էր, նախկին կարգադրությունը, փաստացի, դրվել էր մի կողմ (իրականում վերացվել էր), եւ ստեղծվել էր նոր կարգադրություն` հետին թվով»:
Մարությանի ստորագրությա՞մբ։ «Այո, այդ փաստաթղթի տակ նրա ստորագրությունն է․ տպավորություն են ստեղծում՝ իբրեւ քաղաքապետը չի երկարաձգել արձակուրդը, այլ հրամանն ի սկզբանե հենց այդպիսին է եղել․ «Քաղաքապետ Հայկ Մարությանին հատկացնել 14 աշխատանքային օր` հոկտեմբերի 22-ից հոկտեմբերի 8-ը ներառյալ»։
Կարգադրության մյուս մասում էլ․ «Հանձնարարել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին` գործուղում մեկնելու անհրաժեշտության կամ այլ չնախատեսված դեպքերում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին»։
Սա 2 քրեական գործի հիմք է. նախ որ քաղաքապետն իրավասու չէ փոխանցել լիազորությունները Հայկ Սարգսյանին, եւ ապա` այս փաստաթուղթը կեղծ է, որովհետեւ քաղաքապետն այդ օրը գտնվել է արձակուրդում, սակայն որոշման տակ դրված է իր ստորագրությունը»: Դուք հույս ունեք, որ դատախազությունն ընթա՞ցք կտա գործին։ «Անշուշտ, դատախազությունն արդեն իսկ արձագանքել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ