Արայիկ Հարությունյանը չի գիտակցում, թե ինչ աղետ է բերում կրթության և գիտության ոլորտին․Վահագն Վարագյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի գիտակցում, թե ինչ աղետ է բերում կրթության և գիտության ոլորտին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։
«Նախարարը չի գիտակցում, թե ինչ աղետ է բերում կրթության և գիտության ոլորտին՝ այս ձևով, ոստիկանական խմբերով երիտասարդներին այնտեղից հեռացնելով։
Նախարար նա ընդհանրապես չպետք է նշանակվեր, այդպիսի ինտելեկտուալ մակարդակով, այդպիսի ռեսուրսներով և բազայով մեկը չի կարող ղեկավարել նախարարությունը»,-նշեց նա։
Հիշեցնենք՝ այսօր ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ Փողոցը բացելու համար ոստիկանական մեծ թվով ուժեր էին կենտրոնացվել, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարների թվին, փողոցը բացելուց հետո ցուցարարների մի մասը բերման էր ենթարկվել․ 19 հոգի՝ Կենտրոնի բաժին, 5-ը՝ Էրեբունու։ Նրանց մի մասն արդեն ազատ է արձակվել։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ