Մտածում ենք մի քանի տարի հետո բոլորի համար հանել օդի տուրքը, դա բյուջեն չի վնասի. Տաթևիկ Ռևազյան
Խորհրդարանում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, ասաց, որ խիստ կարևոր է, որ ազգային ավիափոխադրողի հայտ են ստացել:
Բագրատյանը նաև հետաքրքրվեց՝ արտոնություն տրամադրելով նոր բացվող գծերին, խնդիր չի՞ լինի այն ժամանակ, երբ ազգային ավիափոխադրողը կսկսի ողջ ծավալով աշխատել:
Ռևազյանն էլ պատասխանեց, որ իրավունք չունեն որևէ ավիաընկերության հատուկ արտոնություններ տրամադրել: «Դա կլինի միջազգային խախտում: Այս հարցը քննարկվել է տեղական ավիափոխադրողի հետ, և նրանք ողջունել են մրցակցությունը: Նրանք նշել են, որ այդ մրցակցությունը կստիպի, որ իրենք ավելի լավ աշխատեն, որ կարողանան միջազգային շուկայում մրցել: Այսինքն՝ ավիափոխադրողներին բավարար չէ, որ զուտ Հայաստանում կարողանան գործել: Նրանք բանակցում են ամբողջ աշխարհի տարբեր օդանավակայանների հետ, որ կարողանան մրցակցել բոլորի հետ»,- ասաց Ռևազյանը:
Նա նշեց, որ իրենք խթանում են նոր ուղղությունները, որովհետև նոր ուղղությունները բոլոր ավիաընկերությունների համար ամենառիսկային տարբերակներն են:
Բացի այդ, նա նշեց, որ ցանկանում են մի քանի տարի հետո բոլորի համար հանել օդի հարկը: «Մենք ուզում ենք մի քանի տարի հետո բոլորի համար օդի տուրքը հանել, բայց մեզ ժամանակ է պետք, որ ապացուցենք, որ օդի տուրքը հանելով՝ մենք իրոք խթանում ենք նոր ուղղությունները, իրոք շուկան զարգանում է: Այս պարագայում պետբյուջեն չի տուժի»,- ասաց նա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նշեց, որ անցած տարի 12 մլրդ դրամ մուտք է եղել օդի տուրքից պետբյուջե: «Ես կարծում եմ, որ հաջորդ տարի այդ թիվը կիջնի, օրինակ՝ 8 մլրդ-ի»,- ասաց Աղազարյանը:
Ռևազյանն էլ նկատեց, որ չի նվազի: «Մենք համոզված ենք, որ չի նվազի: Մեկ գաղափար էլ կա, որ կարող է իրականում աճել այդ թիվը, որովհետև սպասարկող ուղղությունների ընդհանուր հոսքն է աճում»,- ասաց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ