«Իմ անձնական կարծիքով աշունը թեժ էր». Լեւոն Քոչարյան
Չկա նման բան, Վիկտոր Սողոմոնյանը հերքեց դա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով լուրերին, որ ինքը կամ իր եղբայրը պատրաստվում են կուսակցություն հիմնել:
Նա նաեւ հերքեց լուրը, թե «Վերնատուն» ակումբի ֆինանսավորման հետ իրենց ընտանիքը առնչություն ունի:
Հիշեցմանը, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր թեժ աշնան մասին, Լեւոն Քոչարյանն արձագանքեց. «Իմ անձնական կարծիքով աշունը թեժ էր»:
Ինչ վերաբերում է նրան, որ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որոնցով վերջինս իրեն ազատել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից, Լեւոն Քոչարյանն ասաց. «Որքան ես եմ հասկանում, նման պաշտոն ունեցող մարդը չպետք է քաղաքականությամբ զբաղվի, ինչը նա արել է»:
Նա անդրադարձավ նաեւ մարզերում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիաների ժամանակ տեղի ունեցող միջադեպերին. «Ինչ-որ մի հոգի փորձում է ինքնահաստատվել, ինչ-որ նման բաներ են անում, որ իրենց նկատեն իշխանությունները: Եթե չեն սխալվում այդ նույն մարդիկ են, որ «Հայելի» ակումբի վրա էին գործողություններ արել»,-ընդգծեց Լեւոն Քոչարյանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ