ՍԴ-ի շուրջ իշխանության գործողություններն իրավական տրամաբանությունից հեռու են, նպատակը՝ ազատվել գործող դատավորներից
Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի շուրջ իշխանության գործողությունները իրավական տրամաբանության շրջանակներից հնարավորինս հեռու են, և իշխանությունը նպատակ ունի գործող դատավորներից ձերբազատվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում կատարվող փոփոխությանը, ըստ որի, եթե ՍԴ դատավորը հրաժարական ներկայացնի, ապա մինչև պաշտոնավարման ժամկետը կշարունակի ստանալ իր աշխատավարձը, հավելավճարները, ինչպես նաև օգտվել տրված սոցիալական երաշխիքներից։
«Հիմնականում այս գործողություններն ուղղված էին Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի դեմ: Երբ, վերջապես, հասկացան, որ Հրայր Թովմասյանը որպես Սահմանադրական դատարանի նախագահ միայնակ որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ Սահմանադրական դատարանի նկատմամբ, քանի որ այն կոլեգիալ մարմին է, թիրախավորեցին մյուս դատավորներին ևս: Սա շատ մտահոգիչ է և իրավական անվտանգության խնդիրներ է առաջացնում, քանի որ սահմանադրականության վտանգի առաջ ենք կանգնում»,-ասաց նա:
Գոհար Մելոյանը նկատեց, որ նախագիծը քննարկման առարկա էր դարձել դեռևս ամռանը, երբ դրվել է շրջանառության մեջ: «Այն ժամանակ նախագիծն այլընտրանքային շանտաժի տեսք ուներ, և բավականին քննադատություններից հետո լրամշակվեց փաթեթը: Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ երկար ժամանակ է, ինչ ճնշումներ են իրականացվում»,-ասաց նա:
Գոհար Մելոյանը նշեց, որ առաջարկվող մոդելն անաշխատ աշխատավարձի ինստիտուտն է, որի անունը դրել են վաղաժամ կենսաթոշակի ինստիտուտ: «Վաղաժամ կենսաթոշակի մասին խոսելիս պետք է ամբողջական ինստիտուտի իրագործումն ապահովել, պետք է լինեն որոշակի նախապայմաններ, աշխատանքային փորձ, չափանիշներ, որոնց պետք է բավարարի դատավորը և ինքը նոր միայն կարող է օգտվել տվյալ տեսակի կենսաթոշակի անցնելու համակարգից: Սակայն այս պարագայում կոնկրետ ժամկետ է տրվում, և դրանից բխում է, որ իշխանությունը նպատակ ունի գործող դատավորներից ձերբազատվել»,-ասաց նա:
Սահմանադրագետն այս մոտեցումը համարեց ո՛չ արդարացված, և ո՛չ էլ հիմնավոր: «Սա ոչ թե ինստիտուցիոնալ փոփոխություններ են կամ բարեփոխումներ են, այլ կարճաժամկետ մեխանիզմներ` դատավորներից ձերբազատվելու համար: Առկա են շատ խնդրահարույց հարցադրումներ և ակնհայտ է, որ ցանկանում են ոչ յուրային և անկառավարելի դատավորներին հպատակեցնել: Եթե մենք վերլուծում ենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված գործընթացը, ապա Սահմանադրական դատարանի նկատմամբ յուրաքանչյուր հաջորդող գործողությունն ավելի կատարելագործում է նախորդներին և յուրաքանչյուր փուլ անհաջողությամբ սպառելուց հետո քաղաքական ուժը մի նոր քայլի է դիմում իր վերջնանպատակին հասնելու համար»,-հավելեց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ