France Football. Լիոնել Մեսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
France Football պարբերականի «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացավ կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:
Արգենտինացի հարձակվողն իր կարիերայում լավագույնի կոչմանն արժանացավ 6-րդ անգամ:
Ստացած ձայների քանակով երկրորդը «Լիվերպուլի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքն է: Երրորդ տեղում Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, որն անտեսել էր մրցանակաբաշխությունն ու չէր ժամանել Փարիզ:
Լիոնել Մեսին տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև ՖԻՖԱ-ի վարկածով:
2019 թվականի լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ ԱՄՆ-ի կանանց ազգային հավաքականի կիսապաշտպան Մեգան Ռապինոն:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակն՝ ըստ France Football-ի.
Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա)
Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ, Հոլանդիա)
Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա)
Սադիո Մանե («Լիվերպուլ», Սենեգալ)
Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)
Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ», Բրազիլիա)
Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան)
Բեռնարդո Սիլվա («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա)
Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիր)



















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ