Գագիկ Ջհանգիրյանի դիմումի հետքերով․ իրարանցում՝ գլխավոր դատախազությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քոչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Ստացվում է, որ Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը։
Իսկ Ջհանգիրյանի այս քայլը, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, իրարանցում է առաջացրել գլխավոր դատախազությունում, որովհետեւ լուրեր կան, որ Ջհանգիրյանը մտադիր է ամեն գնով հասնել դատախազի աթոռին: Լուրեր կան, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հնարավոր է մինչեւ տարեվերջ հրաժարական տա:
Ա. Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանել է. «Զառանցագին, բամբասանքային տեղեկությունները չենք մեկնաբանում: Գլխավոր դատախազը շարունակում է իր բնականոն աշխատանքը»: Գ. Ջհանգիրյանն էլ ասել է. «Համբերեք, տեսնենք` այդ գործը վարույթ կընդունվի, թե ոչ»: Իսկ ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը փոխանցել է. «Նախագահի աշխատակազմը հայցադիմումի օրինակ չի ստացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ